Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.07.2017| 00:03
    Թագավո՛ր հզոր, ապավե՛ն ծարավածների և փրկի՛չ նեղվածների, որ մեզ համար չարչարանքների ենթարկվեցիր անօրեններից, արթնացրո՛ւ Քո զորությունը և արի՛ ապրեցնելու Քո արյամբ գնվածներին, (թույլ) մի՛ տուր սատանային գերել Քո փրկածներին, մի՛ թող չարին բնակվել Քո սուրբ անվան տաճարում և Քեզ մարմին և անդամ եղածներիս մի՛ թող ոտնակոխ լինել և ծաղրվել թշնամուց, այլ գթա՛ Քո արարչական սիրով Քո արարածներին:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.07.2017| 00:02
    Ամեն բանի ժամանակը կա և կա ճիշտ կատարելու եղանակը, բայց շատ բան էլ կա, որ մարդ չգիտե, որովհետև չգիտե, թե ինչ է լինելու, և ինչ էլ որ լինի` ո՞վ պիտի պատմի նրան։
  • Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին

    Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ռուս Եկեղեցու համայնքների կառավարչին

    27.07.2017| 22:54
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Ռուս ՈՒղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին:
  • Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատրիարքի թեկնածու չէ

    Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատրիարքի թեկնածու չէ

    25.07.2017| 18:02
    Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի պատրաստվում առաջադրվել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում՝ ասաց Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի Արթենյանը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.07.2017| 00:50
    Որ ընկածին ասացիր, թե՝ «Քո մեղքերը ներվում են քեզ», և ավազակին, թե՝ «Այսօր ինձ հետ դրախտում կլինես», ցո՛ւյց տուր ինձ զորությանդ և գթությանդ սերը, քանզի Դու ես իմ պաշտպանը, բարի հույսն ու հաղթող Փրկիչը, տերերի Տերն ու բոլոր մխիթարությունների Աստվածը: Քեզ Փա՛ռք հավիտյանս հավիտենից, ամեն:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.07.2017| 00:48
    Ամբարիշտների բազմածին զավակները պիտանի չեն լինի, փտած շիվերը խոր արմատներ չեն տա, և հաստատուն չի լինի խախուտ հիմքը։ ՈՒ թեև միաժամանակ ճյուղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատված` պիտի տարուբերվեն հողմից և հողմի ուժով էլ պիտի արմատախիլ լինեն։
  • «Հայաստանը համայն ազգերի շտեմարանն է»

    «Հայաստանը համայն ազգերի շտեմարանն է»

    25.07.2017| 00:25
    Նախ հայորդիներիս, ապա համայն ազգերի համար հուլիսի 27-ի հիշարժան օրվա վերաբերյալ Աստվածաշնչում այսպես է գրված. «Եվ յոթերորդ ամսվա քսանյոթերորդ օրը տապանը Արարատ լեռան վրա նստեց» (Գիրք ծննդոց, 8.4):
  • «Մեղք չկա, այլ չափազանցությունն է ծնում անօրեն արարքներ, որ դառնում են մեղք»

    «Մեղք չկա, այլ չափազանցությունն է ծնում անօրեն արարքներ, որ դառնում են մեղք»

    21.07.2017| 00:05
    Մարիամ Մագդաղինացու պարականոն ավետարանում, երբ Հիսուսին հարցնում են. «Ո՞րն է աշխարհի մեղքը», պատասխանում է. «Մեղք չկա, այլ չափազանցությունն է ծնում անօրեն արարքներ, որ դառնում են մեղք. ահա թե ինչու դուք հիվանդանում եք ու մահանում»:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.07.2017| 00:03
    Որ ներեցիր ուրացությունը Պետրոսին, հալածանքները՝ Պողոսին, մեղքերը՝ պոռնկին, զրկանքները՝ մաքսավորին և խաչողներին, որոնք ազատվեցին պատիժներից, և ողորմեցիր բոլորին, Տե՛ր, քանզի բոլորի համար խոնարհվեցիր, աղաչում եմ Քեզ, որ ինձ ևս հասնեն Քո ներման պարգևները:
  • Կանգնիր ու լսիր

    Կանգնիր ու լսիր

    21.07.2017| 00:03
    Ես նորից մտա Երուսաղեմ Ոսկե դարպասներով ու 2000 տարի անց՝ ինձ ոչ ոք չկանգնեցրեց: Հազարավոր զինվորների հոգիները, որ պիտի երկնքում իմ ճանապարհը փակեին՝ քաղաք չմտնելու համար, պատշաճ հեռվից խոնարհվեցին ինձ ու ճանապարհը ցույց տվեցին: Երուսաղեմում համարյա ոչինչ չի փոխվել: Տեղանքը: Պալատները: